Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացնում է նոր ծառայություն` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ, տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալության բանկի մամուլի ծառայությունից:

«Նոր ծառայությունը մատչելի է և շահեկան անհատների ու կազմակերպությունների համար, քանի որ այն իրենից ներկայացնում է այլընտրանքային ներդրումային գործիք` միաժամանակ հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի հաշվով տարբեր գործարքներ իրականացնել, ինչպիսիք են փոխանակումը այլ արժույթների և փոխանցումները», – նշվում է տեղեկատվության մեջ:

Անկանխիկ ոսկին կամ մետաղական հաշիվների վրա պահվող գումարը ոսկի է «թղթի վրա», որը սակայն ապահովված է Լոնդոնի Ձուլակտորների Շուկայի Ասոցիացիայի անդամ հանդիսացող բանկում պահվող կանխիկ ոսկով (ոսկու ձուլակտորներով): Անկանխիկ ոսկին չափվում է տրոյական ունցիայով և 999.5 հարգի է:

«Ոսկին, զարդերի համար որպես թանկարժեք մետաղ լինելուց բացի, ծառայում է նաև որպես հարստության կուտակման և ներդրումների գործիք: Ոսկու գնի աճը վերջին տարիների ընթացքում բերել է ոսկով ներդրումների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը», – այս կապակցությամբ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը:

Էյչ-Էս-Բի-Սի-ն թանկարժեք մետաղների շուկայում ունի ավելի քան 140 տարվա փորձ և մետաղների առք ու վաճառքի շուկայում աշխարհի առաջատար բանկերից մեկն է: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի թանկարժեք մետաղների գծով ռիսկերի կառավարման հիմնական օղակն է:

Լինելով Լոնդոնի Պլատինի և Պալադիումի Շուկայի (LPPM) լիիրավ անդամ և Լոնդոնի ոսկու և արծաթի գների ամրագրման անդամ` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն միակ կազմակերպությունն է, որը մասնակցում է Լոնդոնի թանկարժեք մետաղների ամենօրյա գների բոլոր ամրագրումներին:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img