Mon, 30 June
23.1 C
Yerevan
USD: 384.32 RUB: 4.89 EUR: 450.23 GEL: 141.11 GBP: 527.56

NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով իրականացված գործարքների ծավալը հունիսին ավելացել է 9,7%-ով՝ հասնելով 169,8 մլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2011 թ.-ի հունիսին գրանցվել է արժեթղթերի հետ կապված գործառնությունների ծավալի 9,7 տոկոսանոց աճ՝ կազմելով 169,8 մլն դրամ՝ մայիսին արձանագրված 154,8 մլն դրամի դիմաց:

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ծավալը գերազանցել է 48,7 մլն դրամը՝ կազմելով ընդհանուր ծավալի 28,7 տոկոսը, պետական պարտատոմսերով կատարվել է 24 մլն դրամի կամ 14,1 տոկոսի գործարք, իսկ բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը կազմել է 97,1 մլն դրամ կամ 57,2 տոկոս:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփ տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ բորսայում առևտրային նստաշրջանների ժամանակ հունիսին գործարքներ են կատարվել պետական պարտատոմսերով, ինչպես նաև չորս մասնավոր ընկերությունների բաժնետոմսերով և կորպորատիվ պարտատոմսերով:

Հունիսին կորպորատիվ պարտատոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալով առաջատարի դիրքում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն՝ ավելի քան 33,9 մլն դրամ կամ NASDAQ OMX Արմենիա բորսայում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալի 69,7 տոկոսանոց ցուցանիշով:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և ցուցակում են անցել 12 բաժնետոմսեր և 6 կորպորատիվ պարտատոմսեր: (1 դոլարը 368,37 դրամ է):-0-

2011 թ.-ի հունիսին հայկական ֆոնդային բորսայում առքուվաճառքի արդյունքները

դրամով

Էմիտենտ

Բորսայի հապավում

Հարթակ

Իրականացված գործարքներ

Վերջին գործարք

Նվազագույն գին

Առավելագույն գին

Միջին կշռված գին

Արժեթղթերի քանակ

Ծավալ

Վերջին գործարքի արժեք

Ամսաթիվ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ

«Արցած ՀԷԿ» ՍՊԸ AHEK

B

1,110.0

1,110.0

1,110.0

20,533

22,791,630.0

1,110.0

28.06.2011

«Զարգացման հայկական բանկ» ՍՊԸ ZHBK

C

4,000.0

4,000.0

4,000.0

18,581

74,324,000.0

4,000.0

08.06.2011

ԸՆԴԱՄԵՆԸ

39,114

97,115,630

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

«Կոնվերսբանկ» ՓԲԸ CVBKB1

Bbond

10.753%

10.753%

10.753%

1,103

33,939,310.0

10.753%

14.06.2011

«Շեն-Կոնցեռն» ՓԲԸ SHNCB5

Bbond

12.4931%

12.5194%

12.5025%

1,447

14,766,722.0

12.5005%

22.06.2011

ԸՆԴԱՄԵՆԸ

2,550

48,706,032

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարություն AMGB20072283

GBond

14.4134%

14.4134%

14.4134%

26,000,000

21,584,680.0

14.4134%

13.06.2011

ՀՀ ֆինանսների նախարարություն AMGN36294142

GBond

13.4059%

13.4059%

13.4059%

2,500,000

2,409,887.5

13.4059%

27.06.2011

ԸՆԴԱՄԵՆԸ

28,500,000

23,994,568

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

Համաշխարհային բանկի աջակցությամբ  Հայաստանն իրականացնում է 435 մլն դոլարի ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց ծրագրի առաջին փուլը, որի միջոցով Հայաստանի գյուղական և թերսպասարկվող բնակավայրերում բարելավվելու է ոռոգման և խմելու ջրի համակարգերի հասանելիությունը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img