ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնը համապատասխանում է լավագույն չափանիշներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, երեքշաբթի ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչների և նախագահ Բոուդվին Վերհելստի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանում անցկացվում է «Էգմոնտ» խմբի կառույցի լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվում է տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար համագործակցությունը՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով։ Նիստին մասնակցում է 102 երկրների ֆինանսական հետախուզության մարմիններից և մի շարք միջազգային կառույցներից (IMF, WB и FATF) շուրջ 290 պատվիրակ։

«Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները»,- Սարգսյանի խոսքը մեջբերում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ նրա՝ Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ «Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, և մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»,- նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կնպաստի ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բոուդվին Վերհելստը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձևավորման հեռանկարներին:

«Էգմոնտ» խումբը ստեղծվել է 1995 թ` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար:

«Էգմոնտ» խմբի հիմնական դերը կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img