«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է  վարկավորման  նոր տեսակ`  վարկ «Հասանելի», «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ներկա պահին ՀՀ տարածքում գործող շատ բանկեր նպատակահարմար չեն համարում ֆինանսավորել սկսնակ բիզնեսը, քանի որ նման գործարքները ունեն ռիսկայնության բարձր մակարդակ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջարկը և ցանկանալով առավել զարգացնել Բանկի վարկատեսակները՝ մեր կողմից վերանայվել են միջին բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման պայմանները` ապահովելով առավել ճկուն և օպտիմալ մոտեցում: ՎՏԲ – Հայաստան բանկը միշտ պատրաստ է աջակցել միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ՀՀ տարածքում այդ հատվածի  զարգացման նպատակով»,- նշեց Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:

Հաղորդագրության համաձայն, վարկավորման այդ տեսակը հասանելի կլինի միջին բիզնեսի այն իրավաբանական անձանց, որոնք ծավալում են բիզնես գործունեություն ՀՀ տարածքում 3 (երեք) ամիս և ավելի ժամանակահատվածում: Օգտվելով այս առաջարկից՝ միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն կարող են զարգացնել իրենց գործող բիզնեսը, այլ նաև ծավալել գործունեության նոր ուղղություններ:

«Այս վարկատեսակի շրջանակներում Ֆինանսավորումը կարելի է ստանալ առավելագույն սեղմ ժամկետներում` վարկային հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև 7 օր: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով մինչև 3 տարի մարման ժամկետով: Վարկավորման տոկոսադրույքը սկսած տարեկան  12 տոկոսից: Վարկի առավելագույն գումարը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար»,- նվում է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img