«Արմենիան քարդ» ընկերությունը 2011 թ.-ի հուլիսին ավելի քան 20,4 հազար քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2011 թ.-ի հուլիսին թողարկել է 20417 պլաստիկ քարտ, ինչը 20,4 տոկոսով գերազանցում է 2010 թ.-ի հուլիսի ցուցանիշները, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին համակարգը թողարել է 9176 ArCa քարտ (նախորդ տարվա հուլիսի համեմատ 96,4 տոկոսի աճ), 5087 Visa քարտ (33,6 տոկոսի անկում), 6154 MasterCard քարտ (33,2 տոկոսի աճ):

Միաժամանակ ակտիվ քարտերի ընդհանուր թիվը, որոնց միջոցով հնարավոր է գործարքներ իրականացնել, հուլիսին գերազանցել է 652 հազարը՝ 2010 թ.-ի հուլիսի համեմատ ապահովելով 25,3 տոկոսանոց աճ:

Քարտերի թիվը, որոնց միջոցով գործարքներ են իրականացնվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 428647՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 340871-ի համեմատ, որոնցից  247511-ը ArCa քարտեր են (18,4 տոկոսի աճ), 113166-ը՝ Visa քարտեր (36,9 տոկոսի աճ), 67970-ը՝ MasterCard քարտեր (38,2 տոկոսի աճ):

Ընկերությունից նաև նշեցին, որ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվում պլաստիկ քարտերի տեսակարար կշիռը, որոնցով գործարքներ են իրականացվել, հուլիսին կազմել է 65 տոկոս:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարային միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): (1 դոլարը 366,38 դրամ է):-0-

  • Պիտակներ
  • ArCa
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img