ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կկարողանան համալրել իրենց բանկային հաշիվները Telcell-ի տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Telcell վճարային համակարգը սեպտեմբերի 6-ից ՎՏԲ-Հայաստան բանկի հաշվետեր հաճախորդներին ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց բանկ այցելելու, նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Ծառայությունն անվճար է և հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով:

«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը», – նշվում է «Telcel»l ՓԲԸ-ի մարքետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցի տեղեկատվության մեջ:

Նա վստահություն է հայտնել, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կգնահատեն  ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս Telcell-ի, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ`այլընտրանքային դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրամարկղային ցանցերին և բանկոմատներին:

ՎՏԲ-Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական և հաճախորդների շահերին միտված մեթոդներով:

«Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է` ուղղված բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը», – ասել է նա:

Հաշվի համալրման գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին է ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:

TelCell ՓԲԸ-ն Հայաստանի վճարումների շուկայում գործում է 2007թ.-ի օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը և այլն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img