Երևանում տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ, տեղի է ունեցել Համահայկական բանկի (Panarmenian Bank) բացումը:

«Համահայկական բանկի ստեղծման գաղափարը ծագել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում՝ հաշվի առնելով երկարաժամկետ ներդրումների համար ֆինանսական միջոցների պակասը», – լրագրողներին ասաց Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր-գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Նա նշեց, որ Համահայկական բանկը չի մրցելու առևտրային բանկերի հետ, չի ընդունելու ավանդներ և չի տրամադրելու առևտրային բանկերի համար ավանդական ծառայություններ:

«Ընդհակառակը, մենք համագործակցելու ենք առևտրային բանկերի հետ: Համահայկական բանկը ֆինանսավորման ծրագրերի փաթեթներ կնախապատրաստի, որոնց շրջանակներում ձեռնարկությունների երկարատև կարիքները կֆինանսավորվեն Համահայկական բանկի կողմից, իսկ ավելի կարճաժամկետները կամ առևտրի ֆինանսավորման հարցերը կլուծվեն առևտրային բանկերի կողմից: Այլ կերպ ասած, մենք ավելի շուտ լրացնելու ենք միմյանց, քան մրցելու», – ասաց նա:

Նրա խոսքերով՝ Համահայկական բանկն արդեն ծրագրում է համագործակցել մի քանի հայկական բանկերի, մասնավորապես՝ Ամերիաբանկի և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ:

Նա նաև պարզաբանեց, որ երկարաժամկետ ֆինանսավորման շրջանակներում կտրամադրվեն վարկեր մինչև տասը տարի ժամկետով, իսկ տոկոսադրույքներն առավելագույն չեն լինի:

«Առևտրային բանկերի համար առավելագույն տոկոսադրույքներն ընդունելի են, սակայն քանի որ մենք զարգացման բանկ ենք, ապա պետք է հավասարակշռության բերենք մեր ֆինանսական շահութաբերության դերն ու զարգացման դերը», – ասաց նա:

Ներսիսյանցի խոսքով՝ քանի որ բանկը դեպոզիտներ չի ընդունում, իր ռեսուրսները նա ներգրավելու է երկու աղբյուրներից: Դրանք միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Զարգացման ասիական բանկի, Եվրասիական բանկի երկարաժամկետ միջոցներն են:

Նա պարզաբանեց, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կներգրավվեն և կբաշխվեն որպես երկարաժամկետ ներդրումներ Համահայկական բանկի վերլուծության հիման վրա:

Որպես երկրորդ աղբյուր Ներսիսյանցը նշեց սփյուռքահայերի ռեսուրսների ներգրավման հնարավորությունը, որոնց համար բանկը պարտատոմսեր է թողարկելու: Միաժամանակ վարչության նախագահը ընդգծեց, որ Համահայկական բանկը կգործի պետությունից և կառավարությունից անկախ:

«Մենք ոչ մի դեպքում պատվերներ չենք ընդունելու կառավարությունից կամ որևէ այլ պետական մարմնից, այլ ղեկավարվելու ենք բացառապես շուկայով և տնտեսական չափորոշիչներով», – ասաց նա:

Այս կապակցությամբ Ներսիսյանցը պարզաբանեց, որ զարգացման բոլոր այն բանկերը, որոնց կառավարման հարցում պետությունը որևէ դեր է խաղացել, անհաջողության են հասել, իսկ շուկայի օրենքներով ղեկավարվողները հաջողության են հասել:

Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2011թ.-ի հունիսին: Բանկի գործունեությունը կարգավորելու է ՀՀ ԿԲ-ն:

Համահայկական բանկը ոչ առևտրային կառույց է՝ 100 մլն դոլար կանոնադրական կապիտալով, որից 20 մլն դոլարը Հայաստանի կառավարության կողմից վճարված մասնաբաժինն է: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ-ի, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img