HSBC-Բանկ Հայաստանի դեպոզիտների մոտ 25 տոկոսը ներգրավվել է դրամով. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC-Բանկ Հայաստանի դեպոզիտների մոտ 25 տոկոսը դրամային է, ինչը բացառում է դրամային լիկվիդայնության հետ կապված խնդիրները, ասաց «HSBC-Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

«Նախորդ տարի բանկն էապես ավելացրեց իր կապիտալը, և այսօր բիզնեսի ընդլայնման տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք դրամային միջոցների բացակայության կամ պակասի հետ»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, HSBC Բանկ Հայաստանի ներգրաված միջոցների ծավալը Հայաստանի առևտրային բանկերի դեպոզիտների ընդհանուր ծավալում 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմում է 12,8 տոկոս (109,1 մլրդ դրամ):

«HSBC- բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img