Սեպտեմբերին հայկական դրամը 1,4%-ով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցվել է հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1,4 տոկոսանոց աճ ԱՄՆ դոլարի նկատմամբ` սպառողական շուկայում գների 0,8 տոկոսանոց աճի դեպքում:

Սա են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2011թ.-ի սեպտեմբերի տվյալները:

Միաժամանակ սեպտեմբերին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0,6 տոկոսանոց աճն ուղեկցվել է 3,3 տոկոս հաշվարկային փոխարժեքի աճով:

Սեպտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է $1 դիմաց 372,29 դրամ, ինչը 2,5 տոկոսով շատ է անցյալ տարվա սեպտեմբերի ցուցանիշից ($1 – 374,33 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img