Հայաստանը կմիանա ԱՊՀ մասնակից-պետություններում արժույթի կարգավորման և վերահսկման հարցերի համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՊՀ մասնակից-պետություններում արժույթի կարգավորման և վերահսկման ոլորտում քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրը:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, համաձայնագիրը կստորագրվի ԱՊՀ երկրների միջև անորոշ ժամկետով:

«Այն ուղղված է արժույթի կարգավորման ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովմանը և սահմանում է արժութային գործառնությունների նվազեցումն ու սահմանափակումների հետագա վերացումը, ինչպես նաև արժույթի կարգավորման ոլորտում արժութային քաղաքականության ընդհանուր ուղղությունների մշակումը», – ասել է Գաբրիելյանը:

Ենթադրվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 18-19-ը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի շրջանակներում:

Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև ԱՊՀ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու մասին նոր պայմանագրի պատրաստման ընթացքն ու մինչև 2020 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի  (2012-2015 թթ) իրագործմանն ուղղված միջոցառումները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img