ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները սեպտեմբերին ավելացել են 2,9%-ով՝ հասնելով 1 179,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 2,9 տոկոսով և սեպտեմբերի վերջին կազմել 1 179,3 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ վարկային ներդրումներում ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերին (56,8%), ինչը 674,5 մլրդ դրամ է կազմում: Այս ցուցանիշն օգոստոսի համեմատ 2,9 տոկոսի աճ է գրանցել: Այնուհետև հետևում են ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը՝ 38,8 տոկոս մասնաբաժնով՝ 457,9 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ):

ԿԲ-ի համաձայն, ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 11,4 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 32 տոկոսով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը՝ շուրջ 40 մլրդ դրամ՝ կրճատվելով 1,4 տոկոսով: (1 դոլարը 378,01 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img