Հայէկոնոմբանկը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկից $5 մլն կստանա ՓՄԲ-ի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հայկական բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

«Սույն նախագծի իրականացումը Հայէկոնոմբանկի նկատմամբ իր գործընկերների ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է: Այս գործարքով Հայէկոնոմբանկը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Հայէկոնոմբանկը հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում:

Հայէկոնոմբանկը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի հետ համագործակցում է սկսած 2008թ.-ից և շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ առաջին անգամ ՍԱԶԲ-ն Հայէկոնոմբանկին 5 մլն. դոլարի չափով վարկ էր տրամադրել 2008թ. փետրվարի 12-ին:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ի հիմնական բաժնետերերին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։

2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ակտիվները կազմել են 62,1 մլրդ. դրամ,

վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 10.2 մլրդ դրամ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

ՙ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Ռումինիան՝ 14 տոկոս, Բուլղարիան և Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս:  Ադրբեջանը՝ 5 տոկոս, Ալբանիան՝ 2 տոկոս, Հայաստանը և Մոլդովան՝ 1-ական տոկոս, Վրաստանը՝ կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսը ($1-  378,01 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img