MasterCard-ի քարտատերերը կարող են HSBC Բանկ Հայաստանից ստանալ 100 խրախուսական մրցանակներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. MasterCard-ի քարտատերերը կարող են HSBC Բանկ Հայաստանից ստանալ 100 խրախուսական մրցանակներից մեկը՝ այն դեպքում, երբ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում քարտով կկատարեն քանակով կամ գումարով ամենաշատ, բայց ոչ պակաս քան առնվազն 50 գործարք կամ առնվազն 1 մլն. դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ողջ աշխարհում միջազգային վճարային քարտերը վճարման ամենահարմարավետ միջոցն են, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում նաև Հայաստանում»,- HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Քլիֆֆորդն ավելացրել է, որ դրա պատճառներից մեկը այն է, որ բազմաթիվ առևտրի և պասարկման կետեր HSBC քարտատերերին տրամադրում են զեղչեր:

Հաղորդագրության համաձայն՝ 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ HSBC Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 2.7 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 16.4%:

Վերջերս HSBC Բանկ Հայաստանը վերսկսել էր իր բանկոմատներով միջազգային VISA, MasterCard-ի, ինչպես նաև սկսել ArCa քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում:

Ի լրումն 52 սովորական բանկոմատների՝ բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման և տեխսպասարկման կայանում:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 173,8  մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 144,9  մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 28,9 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 103,9 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 114,5 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի առաջին ինը ասմիների ընթացքում մաքուր շահույթը՝ ավելի քան 4,6 մլրդ դրամ: ($1- 379,59 դրամ):  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img