Արարատբանկը 12 մլն դոլարրի սինդիկացված վարկային պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արտասահմանյան մի խումբ բանկերի հետ 12 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր է ստորագրել՝ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

Այս վարկային ծրագրի լիազոր են հանդես եկել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), ռուսական Պրոմսվյազբանկ ԲԲԸ-ն (OJSC Promsvyazbank), բելգիական ՎԴԿ Սպաարբանկը (VDK Spaarbank) և լիբանանյան Բիբլոս Բանկը (Byblos Bank S.A.L):

«Այս նոր նախագիծն առաջին անգամ հնարավորություև է տվել վարկային միջոցներ ներգրավել անմիջապես առևտրային բանկերից: Ստանալով սինդիկացված վարկ, մենք ճանաչվել ենք որպես վստահելի և հեղինակավոր հայկական բանկ միջազգային վարկային շուկայում»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է, որ վարկային համաձայնագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից, որից առաջինը ՎԶԵԲ-ի հետ 3 մլն դոլարի հետ վարկային պայմանագիրն է, երկրորդը՝ մնացած մասնակիցների հետ՝ 9 մլն դոլարի չափով:

«Սոցիալական պատասխանատվության շրջանակներում Արարատբանկն արտահանող ձեռնարկությունների և հայրենական արտադրողների վարկավորում կիրականացնի տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով»,- ասել է Օսիպյանը:

Նրա խոսքով, սա 2011 թվականի ընթացքում հայկական բանկի երկրորդ խոշոր միջազգային ծրագիրն է:

10 մլն դոլարի առաջին վարկային պայմանագիրը բանկը ստորագրել է Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ:

ՎԶԵԲ-ի Սինդիկացիոն վարկերի վարչության ղեկավար Լորենս Ջորգենսենն իր հերթին նշել է, որ Արարատբանկը ՎԶԵԲ-ի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում էֆեկտիվ կառավարման պատճառով, և սինդիկացված վարկային պայմանագիրը վկայում է դա:

«Ստորագրած պայմանգրերի շրջանակում ՎԶԵԲ-ը Հայաստանում մոտ 500 մլն դոլարի ավելի քան 100 նախագիծ է իրականացնում, որոնց 95 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին»,- նշել է նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

Արարատբանկը 2009 թվականի հունվարի 30-ին ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում։

2011թ.-ի ինն ամիսների ընթացքում Բանկն արձանագրել է ֆինանսական հաջողություններ: Սեպտեմբերի վերջին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են ավելի քան 4 մլրդ դրամով կամ 6,39% -ով: Նույն ժամանակահատվածում վարկային ներդումների աճը կազմել է 38,67% կամ շուրջ 9 մլրդ 800 մլն դրամ: 27,12%-ով կամ 2,5 մլրդ դրամով աճել են նաև ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները: Հաշվետու ժամանակահատվածում 44.25%-ով աճել է պլաստիկ քարտերի քանակը, իսկ հաճախորդների թիվն ավելացել է 38,5%-ով: Ինն ամիսների ընթացքում բանկի զուտ շահույթը կազմել է 1մլրդ 718, 5մլն դրամ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img