Sun, 19 January
-5.9 C
Yerevan
USD: 398.94 RUB: 3.89 EUR: 410.95 GEL: 140.52 GBP: 486.63
spot_img

Ամենօրյա արխիվներ. Dec 15, 2011

NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 15-ին կազմել է 1$ դիմաց 382,5 դրամ

NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերի 15-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 382,5 դրամ՝ դեկտեմբերի 13-ին կայացած նախորդ գործարքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,25 կետով:

Դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 15-ին կազմել է 1$ դիմաց 382,29 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 15-ի արդյունքում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 14-ի ցուցանիշի համեմատ, հայկական դրամի նկատմամբ ավելացել է 0,04 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 382,29 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-հոկտեմբերին կազմել է 25,4 մլրդ դրամ՝ ավելանալով 8,6%-ով

Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-հոկտեմբերին կազմել է շուրջ 25,4 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

ԱՄՀ-ն կոչ է անում Հայաստանին արագացնել տնտեսական բարեփոխումների իրականացման տեմպերը. Տոլոսա

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է անում Հայաստանին արագացնել հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման տեմպերը, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՀՀ առևտրային բանկերը հոկտեմբերին ֆինանսավորել են քիմիական արդյունաբերությունը 24% առավելագույն տոկոսադրույքով

ՀՀ առևտրային բանկերը երկրի քիմիական արդյունաբերությանը հոկտեմբերին դրամով վարկեր են տրամադրել տարեկան 24 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, նշվում է ՀՀ ԿԲ 2011 թ.-ի հոկտեմբերի ամփոփագրում:

Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից ավելացել է 5,5%-ով՝ կազմելով 633,1 մլրդ դրամ

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանում փողի բազան ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ին, ամսվա սկզբի համեմատ, ավելացել է ավելի քան 32,9 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 633,1 մլրդ դրամ:
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.