ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկային արտոնություններ հեռախոսազանգի միջոցով փոխանցումներ ստացող հաճախոդներին

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վարկային արտոնություններ է առաջարկում այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումները ստանալու համար օգտվում են «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկից:

Ըստ տեղեկատվության՝ այուհետ փաստաթղթավորված եկամուտ ունեցող «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդներին ապառիկ, ուսման, ոսկու գրավով ապահովված և սպառողական այլ վարկերը կտրամադրվեն բանկում տվյալ պահին գործող սակագնից 2% ցածր տոկոսադրույքով (բացառությամբ ամբողջությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի և 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի):

Եթե փաստաթղթավորված եկամուտ ունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված փոխանցումները ստացել է հեռախոսազանգի միջոցով, ապա հնարավոր է սպառողական վարկ/վարկային գիծ տրամադրելիս միջին ամսական փոխանցումների գումարի չափով հաշվարկել որպես այլ փաստաթղթավորված եկամուտ:

Եթե փաստաթղթավորված եկամուտ չունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված գումարները ստացել է հեռախոսազանգի միջոցով, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60 հազ. ՀՀ դրամը, ապա կարող է տրամադրվել վարկային գիծ մինչև 100 հազ. ՀՀ դրամ գումարի չափով` ACBA Transfer քարտի ժամկետով կամ սպառողական վարկ միջին ամսական փոխանցումների եռապատիկի չափով` առավելագույնը 12 ամիս ժամկետով:

«Ավելի քան մեկ տարի է ինչ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ իրենց գումարները առանց Բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով: Մեկ տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 17 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 12 000 վճարում», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ընդ որում ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով: (1 դոլարը 385,77 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img