ՀՀ ԿԲ-ն Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ  կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարկայնության հետ կապի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը:

Նռան ֆոնին  պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM»:

Հուշադրամի շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:

Հաղորդագրության համաձայն` 10 հազար դրամ անվանական արժեքով 1000 հուշադրամ է թողարկվել:

Հուշադրամները պատրաստված են 9000 հարգ ոսկուց, պրուֆ որակով, 22,0 մմ տրամագծով և 8,6 գ զանգվածով:

Հուշադրամի հեղինակն է Տիգրան Չոբանյանը: Հուշադրամը հատվել է  Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:        -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img