Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել և հետ է կանչել «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարկանիշները, այդ թվում նաև էմիտենտի դեֆոլտի երկաժամկետ «BB-» վարկանիշը (ԷԴՎ)՝ «Կայուն» կանխատեսմամբ, նշվում է հինգշաբթի Fitch Ratings-ից «ԱՌԿԱ» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:

«Fitch-ը հետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները, քանի որ բանկը որոշել է դադարեցնել իր մասնակցությունը վարկանիշային գործընթացում: Այսպիսով, Fitch-ն այլևս բավարար տեղեկատվություն չի ունեն վարկանիշներին աջակցելու համար: Համապատասխանաբար, գործակալությունը չի վարկանշում այս բանկն ու այն վերլուծության չի ենթարկում», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Երկարաժամկետ ԷԴՎ-ն հաստատվել էր «BB-» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ և հետ էր կանչվել, կարճաժամկետ ԷԴՎ-ն հաստատվել էր «B» մակարդակում և կրկին հետ էր կանչվել: Հետ է կանչվել նաև կայունության վարկանիշը, որը հաստատվել էր «b+» մակարդակում, ինչպես նաև աջակցության վարկանիշը, որը հաստատվել էր «3» մակարդակում:

«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին՝ այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS»ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերն են՝ ֆրանսիական Credit Agricole S.A-ն 15,56 տոկոս մասնաբաժնով, “SACAM International” բաժնետիրական ընկերությունը՝ 12,44 տոկոսով, ինչպես նաև Հայաստանի տասը մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոսով և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 42 մասնաճյուղ, որոնցից 6-ը՝ Երևանում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img