Ռոսգոսստրախ Արմենիան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ֆինհաշտարարի հետ լավագույնս համագործակցող ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն  երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ֆինօմբուդսմենի հետ լավագույնը համագործակցող ընկերություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը միակն է  ապահովագրական շուկայում, որ արժանանում է այդ տիտղոսին երկրորդ տարի անընդմեջ:

Ֆինանսական հաշտարարի գործունեության երեք տարվա ընթացքում Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության դեմ ներկայացվել է 66 բողոք, ընդ որում 53 գրանցվել են 2011 թվականին, որոնցից միայն 11 ընդունվել է հաշտարարի կողմից դիտարկմանը:

Դրա կապակցությամբ Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշել է, որ հաճախորդները միշտ չէ, որ ճիշտ են:

«Ցավոք, դա պայմանավորված է նրանով, որ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը դեռ ցածր է: Մարդիկ չեն կարդում պայմանագրերը, չեն կատարում իրենց պարտականությունները, դրա արդյունքում հանգում են խնդիրների: Սակայն նույնիսկ եթե հաճախորդները ճիշտ չեն, հաշտարարի միջամտությամբ ֆինանսական կազմակերպությունները գնում են զիջումների և աշխատում են անել այնպես, որ նրանք դժգոհ չմնան»,- ասել է նա:

Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝  11 բողոքը վատ ցուցանիշ չէ ընկերության համար, որը միայն ԱՊՊԱ-ի գծով սպասարկել է ավելի քան 200 հազար պայմանագիր, հատկապես հաշվի առնելով, որ դրանցից 7-ը լուծվել են հօգուտ հաճախորդի՝ հաշտության գալու միջոցով:

«Միայն անընդհատ զարգացման պայմանով կկարողանանք հասնել պլանավորված բարձունքների: Մեր նպատակները հավակնոտ են և մենք քայլ առ քայլ մոտենում ենք դրանց»,- ասաց նա: Նշելով, որ միայն մշտական զարգացման պայմանով կարելի է հասնել ծրագրված բարձունքների՝ Գրիգորյանը պարզաբանեց, որ ընկերությունն իր առջև հավակնոտ նպատակներ է դնում և քայլ առ քայլ մոտենում է դրանց:

Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն կազմակերպության հավաստագիր են ստացել նաև՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, ունի 15 հաճախորդների սպասարկման գրասենյակներ Երևանում և 33 մարզերում: 2011 թվականի դեկտեմբերին Moody International կազմակերպության կողմից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img