Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ հարցում է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդների շրջանում ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ հարցում է անցկացնում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Հարցման նպատակն է բանկի մասնագետների միջոցով գնահատել ինտերնետ-բանկինգ ծառայության արդյունավետությունը, ինչպես նաև ստեղծել իր պոտենցիալ օգտագործողների բնութագիրը: «Հարցմանը կարող են մասնակցել ինչպես Առէկսիմբանկի, այնպես էլ ինտերնետ ծառայություններից օգտվող այլ բանկերի հաճախորդները: Մասնակիցներին առաջարկվում է պատասխանել մի շարք հարցերի, ինչպիսիք են` հաճախորդի սեռը, տարիքը, բնակության վայրը, ինչ ինտերնետ ծառայություններից է օգտվում, ինչ ծառայություններ են բացակայում կամ թերի են բանկի կողմից առաջարկվող ինտերնետ-ծառայությունների ցանկում: Գնահատումն իրականացվում է հինգ բալանոց սանդղակով», – նշվում է տեղեկատվության մեջ:

Հարցումն անցկացվելու է մինչև 2012թ. փետրվարի 29-ը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է սկսած 2009 թվականից: Այն թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի ինտերնետի միջոցով կառավարել հաշիվը, մարել վարկը կամ ավելացվել ավանդի գումարը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ և կոմունալ վճարումներ:

Ինտերնետ-բանկինգ ծառայությունից բացի բանկում գործում է նաև «Կլիենտ-Բանկ» համակարգը:  2009թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է Գազպրոմբանկի «ԳազՔարդՍերվիս» պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից: 2007 թ.-ից բանկը դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էքվայրինգի մասով:

2007 թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոբանկը ձեռք է բերել Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա անցկացրեց, որը ևս գնվեց Գազպրոբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը դարձավ 94,15 տոկոս: 2008 թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5,85 տոկոսը և դարձավ բանկի 100 տոկոսանոց սեփականատերը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img