ՀՀ ՀՆԱ-ի ընդհանուր անկումը վերջին հինգ տարիների ընթացքում կազմել է մինուս 0,8%. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ի գրանցված ընդհանուր անկումը կազմել է մինուս 0,8 տոկոս, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Միաժամանակ, ինչպես հայտնեց նախկին վարչապետը, ՀՆԱ-ի կուտակային աճի շուրջ իր հաշվարկների համաձայն, այդ տարիների ընթացքում երկրի համախառն արտադրությունը պետք է կրկնապատկվեր:
Ըստ նրա, 2008թ.-ին ՀՆԱ-ի աճը պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 6,8 տոկոս, 2009թ.-ին՝ 14,5 տոկոս անկում, բացասական տարբերությունը՝ 7,7 տոկոս: 2010թ.-ին համախառն արտադրանքի աճը կազմել է 1 տոկոս, իսկ 2011թ.-ին գրանցվել է 5,9 տոկոսանոց անկում: «Եթե գումարենք այդ բոլոր թվերը կստանանք 0,8 տոկոսանոց անկում»,- ասել է Բագրատյանը:
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը շուկայական գներով 2008թ.-ին կազմել է 6,9 տոկոս, 2009թ.-ին անկումը՝ 14,1 տոկոս, իսկ 2010թ.-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 2,1 տոկոս: Ընդ որում ՀՀ ՀՆԱ-ի աճի բյուջետային ցուցանիշը 2011թ.-ին նախատեսված է 4,6 տոկոսի չափով:
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2011թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, 2010թ.-ի համեմատ, կազմել է 5,9 տոկոս: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img