ՀԲ-ն Հայաստանի տնտեսության 4,2% աճ է կանխատեսում 2012-2013 թթ.-ին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012-2013թթ.-ին կկազմի 4,2 տոկոս, ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi):

«Դա կհիմնավորվի մի քանի գործոնների վրա, և առաջին հերթին գնաճի 4-4,5 տոկոս մեր կանխատեսմամբ»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Միաժամանակ Հապին նշեց, որ Եվրոպայի ճգնաժամի ֆոնի ներքո, տնտեսական կանխատեսումները պարբերական թարմացման կարիք ունեն:

Ըստ նրա՝ հայկական տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին շոկերի նկատմամբ՝ իր բաց լինելու պատճառով, և դա նույնպես կարող է անդրադառնալ կանխատեսումների վրա:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ կանխատեսումների արդյունքները կարող են ազդեցություն ունենալ հիմնական արտահանվող ապրանքների գների նվազման, արտասահմանյան ներդրումների դանդաղման, այն երկրների զարգացումների դանդաղման պատճառով դրամական փոխանցումների ներհոսքերի կրճատման վրա, որտեղից ուղարկվում են այդ միջոցները:

2012թ.-ի պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 4,2 տոկոս, իսկ գնաճը կգտնվի 4±1,5% մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img