ՀԲ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը 15 մլն դոլար արժողությամբ արժողությամբ փոխառության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության
և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է  15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում:

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսաների նախարարության մամուլի ծառայությունից:

Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման  մի շարք տարածքների ջրամատակարարումը  բարելավելու  նպատակով:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR+փոփոխական մարժա:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել  2015 թվականի հունիսի 30-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Համաշխարհային բանկից, ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 18 մլն դոլար, որից 3 մլն դոլարը կհատկացվի ՀՀ կառավարության կողմից:
1992թ.-ին ՀԲ-ին և 1993թ.-ին Զարգացման միջազգային ասոցիացիային Հայաստանի միանալուց հետո, Հայաստանի նկատմամբ այդ կառուցվածքների պարտավորությունների ծավալը գերազանցել է 1,6 մլրդ դոլարը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img