ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները փետրվարին ավելացել են 3,2%-ով՝ հասնելով 1 251 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում 2012թ.-ի փետրվարի վերջին կազմել են շուրջ 1 251  մլրդ դրամ՝ հունվարի ցուցանիշի համեմատ աճելով 3,2 տոկոսով, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում արդյունաբերության ոլորտին (23,2տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 289,6 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 5 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 22,7 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը անցյալ ամսվա համեմատ աճել է 3,3 տոկոսով և կազմել է շուրջ 284,1 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,7 տոկոս մասնաբաժնով, որոնց մասնաբաժինը հունվարի համեմատ ավելացել է 5 տոկոսով: Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում փետրվարի վերջին կազմել են շուրջ 234,1  մլրդ դրամ: Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում հասել են 110,3 մլրդ դրամի՝ հունվարի ցուցանիշի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով:

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել ավելի քան 96,6  մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 0,2 տոկոսանոց աճ): Գյուղատնտեսության վարկավորումը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 76,7  մլրդ դրամ՝ աճելով 3,5տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ 65 մլրդ դրամ (աճը՝ 1,2 տոկոսով), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը՝ շուրջ 42,3 մլրդ դրամ (աճը՝ 1,3 տոկոսով):

2012թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 389,22 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img