ՀՀ ԿԲ զուտ շահույթը 2011թ.-ի ընթացքում կազմել է 463,9 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ շահույթը 2011թ.-ի արդյունքներով գերազանցել է 463,9 մլն դրամը՝ 2010թ.-ի մինուս 28,6 մլրդ դրամի չափով զուտ վնասների դիմաց: Այդ մասին ասվում է 2011թ.-ի ԿԲ հրապարակված հաշվեկշռում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, եկամուտների կառուցվածքում 2011թ.-ին  փոխարժեքի տարբերությունից ԿԲ-ի զուտ եկամուտը կազմել է 19,2 մլրդ դրամ՝ 2010թ.-ի մինուս 12,6 մլրդ դրամի դիմաց:

Հաշվետվության համաձայն՝ վաճառքի համար հասանելի ակտիվներից ԿԲ զուտ եկամուտը 2011թ.-ին կազմել է 60,7 մլն դրամ՝ 2010թ.-ի մինուս 21,2 մլն դրամի դիմաց: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում իրական արժողության հետ չափվող ֆինանսական գործիքների հետ կատարված օպերացիաների զուտ եկամուտի մեծությունը գերազանցել է 1,9 մլն դրամը՝ 2010թ.-ին կրճատվե;ով 32,1 տոկոսով: Այլ եկամուտների մեծությունը կազմել է 2,8 մլրդ դրամ՝ ավելանալով 47,5 տոկոսով:

Ծախսերի կառուցվածքում ԿԲ հատկացումները պահուստ՝ 2011թ.-ին հնարավոր արժեզրկման առումով, կազմել են մինուս 11,6 մլրդ դրամ՝ 2010թ.-ի զրոյական հատկացումների դիմաց: Թղթադրամների և մետաղադրամների էմիսիայի հետ կապված ծախսերը կազմել են մինուս 2,4 մլրդ դրամ՝ 2010թ.-ի մինուս 226,8 մլն դրամի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում այլ ծախսերը կազմել են շուրջ մինուս 10,9 մլրդ դրամ՝ 2010թ.-ի մինուս 13,1 մլրդ դրամի դիմաց:  Միաժամանակ շահոյթահարկի ուղղությամբ ծախսերը կազմել են շուրջ մինուս 99 մլն դրամ:

Միաժամանակ ԿԲ տոկոսային եկամուտը կազմել է շուրջ 11,9 մլրդ դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 24,6 տոկոսով, մինուս 10,1 մլրդ դրամ չափով տոկոսային ծախսի դեպքում: Արդյունքում՝ 2011թ.-ին ԿԲ զուտ տոկոսային եկամուտը կազմել է 1,7 մլրդ դրամ՝ 2010թ.-ի մինուս 7,1 մլրդ դրամի չափով զուտ ծախսերի դիմաց:

Միաժամանակ ԿԲ միջնորդավճարներից ստացված եկամուտները կազմել են 70,9 մլն դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 15,5 տոկոսով, իսկ միջնորդավճարներից ստացված ծախսերը հասել են մինուս 350,9 մլն դրամի: Արդյունքում՝ 2011թ.-ին ԿԲ միջնորդավճարներից ստացված զուտ ծախսը կազմել է շուրջ մինուս 280 մլն դրամ . ($1 – 392,16 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img