ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոսկու գրավադրմամբ վարկերը կկարողանան մարել TelCell վճարային տերմինալներով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հասանելիության շրջանակները TelCell վճարային տերմինալների միջոցով` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով կատարել իրենց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարումները TelCell վճարային տերմինալների միջոցով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծառայությունը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված TelCell ընկերության շուրջ 800 տերմինալներով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուսևի խոսքով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հետամուտ է իր հաճախորդներին առաջարկել վերջիններիս շահերին միտված նորարական լուծումներ:
«TelCell ընկերության հետ գործարկված այս նոր նախագիծը մենք գնահատում ենք որպես հաջող համագործակցության վկայական»,- ասել է նա:
Գուսևը նշել է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը TelCell ընկերության հետ համատեղ մեկնարկել էր քարտային/բանկային հաշիվների համալրման ծառայությունը, որը մեծ պահանջարկ ունի Բանկի հաճախորդների շրջանում:
«Նոր ծառայության գործարկման հետ միասին մենք վստահ ենք, որ վարկերի մարման գործընթացը նույնպես կվայելի մեծ ժողովրդակայնություն, քանի որ  այն հնարավորություն է ընձեռում կատարել վճարում օրվա ցանկացած ժամի` առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»,- ավելացրել է Գուսևը:

TelCell տերմինալների միջոցով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում` երկրի բոլոր հասարակական վայրերում:

Անվտանգության տեսանկյունից գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ Ներկայում իր մեծությամբ ՌԴ երկրորդ բանկը հանդիսացող «ՎՏԲ Բանկ»ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում։ Ներկա դրությամբ բանկն ունի 70 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img