«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը» երրորդ անգամ պարգևատրում է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/.  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երրորդ` 2011 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը  հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ հանձնեց հինգ հաճախորդների:

Մրցանակները հանձնվեցին հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ ; Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ:

«Բանկը հետևողական է հաճախորդներին առևտրի գլոբալ հնարավորություններին ծանոթացնելու և Առևտրի ֆինանսավորման նորարարական ֆինանսական լուծումները հայաստանյան ընկերություններին ներկայացնելու հարցում: Հինգ մայրցամաքներում Էյչ-Էս-Բի-Սի ընդարձակ ցանցը և աշխարհի 80 երկրներում բանկի երկարամյա գործունեության հարուստ տեղական փորձը հնարավորություն են ընձեռում ոչ միայն հնարավորինս բացառել միջազգային առևտրին բնորոշ ռիսկերը, այլև ներկրողների և արտահանողների համար հասնել լավագույն ֆինանսական լուծումների»,- նշված է հաղորդարգրության մեջ:

«Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի հաճախորդներին աջակցելու և գլոբալ բիզնես վարելու հեռանկարներին ծանոթացնելու համապատասխան փորձը: Առևտրի ֆինանսավորման մեր մասնագետները Հայաստանի ներմուծողներին և արտահանողներին աջակցում և խորհրդատվություն են տրամադրում յուրաքանչյուր օր, ինչպես նաև պարբերաբար անցկացվող և արդեն իսկ լուրջ համբավ ձեռք բերած Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 36 տոկոսը, սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ բոլոր բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները, գործընկեր-բանկի հարցում  ընտրություն կատարեն հօգուտ մեր բանկի», – նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանե-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 43 տոկոսով` կազմելով 18.5 միլիարդ ՀՀ դրամ: Մասնավորապես, թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ծավալը կազմել է 5 միլիարդ ՀՀ դրամ` աճելով 61 տոկոսով, բանկային երաշխիքները` 6.1 միլիարդ ՀՀ դրամ (աճը` 24 տոկոս), իսկ տրամադրված ներմուծման վարկերի ծավալը կազմել է 2.3 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի համեմատ աճելով 28 տոկոսով:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img