Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրն իր քարտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իր քարտատերերի  համար սկսել է  «Կոնվերս միավորներ» ծրագիրը, որը նպատակ ունի բանկային քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ և գրավիչ հաճախորդների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
«Բանկի քարտատերերի համար գործող այս ծրագրի նպատակն է ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ իր ընդգրկմամբ և հնարավորություններով «Կոնվերս միավորներ» ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրին մասնակցելու և բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով: Անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք քարտատիրոջը բերում է բոնուսային միավորներ՝ յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով:
Եթե վճարումն իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր
Բացի անկանխիկ վճարումներից, «Կոնվերս միավորներ» կտրամադրվեն ցանցում օնլայն վճարումներ կատարելու համար:
Միաժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները մասնակցում են «Կոնվերս միավորներ» ծրագրին միայն հետևյալ 2 դեպքերում`
երբ կոմունալ վճարումները իրականացվում են Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով, երբ Կոնվերս Բանկի քարտը գրանցված է որպես վիրտուալ քարտ http://www.arca.am/ կայքում և այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը:
Կուտակված միավորների մասին քարտապանները տեղեկանում են ամսական կտրվածքով ուղարկվող միավորների քաղվածքից կամ բանկի սպասարկման կենտրոնից:
Միավորները այնուհետև քարտատիրոջ կողմից կարող են փոխանակվել ապրանքներով կամ ծառայություններով, որոնց ցանկը բազմազան է՝ սկսած աքսեսուարներից մինչև ավիատոմսեր:
«Ծրագիրը մեկնարկել է հունիսի 11-ից, սակայն անկանխիկ գործարքների դիմաց միավորների կուտակումը բանկում սկսվել է մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ բոլոր այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ վճարումներ, իրենց միավորների հաշվում արդեն իսկ ունեն կուտակված բոնուսներ»,- ասվում է հաղորդագրությունում:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img