Mon, 28 April
15.1 C
Yerevan
USD: 389.46 RUB: 4.73 EUR: 441.92 GEL: 141.70 GBP: 519.38
spot_img

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը համատեղ հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» նոր ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը համատեղ հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ ակցիան անցկացվում է Visa քարտապանների համար հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը:
«Ակցիային մասնակցել և Հունաստանում անցկացնելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ս.թ. հունիսի 15-ից սեպտեմեբրի 15 ընկած ժամանակահատվածում ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրասպասարկման կետերում, կստանան բոնուսային միավորներ և ավտոմատ կերպով կդառնան ակցիայի մասնակիցներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետևյալ հաշվարկով` քարտով ծախսած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր: Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր: Միավորները կուտակվում են Հայաստաանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:
Արշավի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, ավտոմատ կերպով կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է ուղևորություն 2 անձի համար պատմական Հունաստան:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը, քանի որ վճարային քարտերը սպառողների համար ամենահարմար և հուսալի բանկային պրոդուկտներից մեկն է: Բանկի նպատակն է որպես Հայաստանում առաջատար բանկերից մեկը, ոչ միայն առաջարկել ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ և ծառայություններ, այլև սովորեցնել մեր հաճախորդներին ճիշտ օգտվել դրանցից»,- ասաց «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը:
Նա նշեց նարև, որ բանկի արշավները մեծ ճանաչում են վայելում Visa քարտապանների միջև: 2011 թվականի ձմռանը բանկն իրականացրեց նմանատիպ ակցիա «Ձմեռը ՎՏԲ-ի հետ», որի մասնակիցները ստացան արժեքավոր մրցանակներ, իսկ հաղթողը շահեց ուղեգիր 2 անձի համար դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Արշավի արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար. «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի անցկացման շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով գործարքների միջին թիվը կազմել է օրական 6 հազար:
«Մենք հույս ունենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիային, իսկ Visa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ իրականացնելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս»,- ասվելացրեց Գուսևը:
ԱՊՀ երկրներում` Հայաստան, Վրաստան և Մոլդովա, Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն նշեց, որ ուրախ է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ Հայաստանի սպառողներին առաջարկել ևս մեկ հետաքրքիր արշավ, որը կօգնի նրանց ոչ միայն գնահատել Visa քարտերով էլեկտրոնային վճարումների հարմարավետությունը, պարզությունը և արագությունը, այլև շահել գրավիչ մրցանակներ:
«Իրականացված մարքետինգային ծրագրերի վերլուծումը վկայում է նրա մասին, որ նման նախաձեռնությունները ոչ միայն օգնում են վճարային քարտերի առաջխաղացմանը որպես ամենօրյա վճարումների իրականացման գործիք, այլև տալիս են լրացուցիչ ազդակ քարտային բիզնեսի զարգացմանը և այդպիսով նպաստում են սպառողների ֆինանսական կուլտուրայի և Հայաստանում անկանխիկ վճարումների շուկայի զարգացմանը»,- ասաց նա:
Ակցիան գործում է ս.թ. հունիսի 15-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 15-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների միջև, որոնք հավաքել են միավորենրի առավելագույն քանակ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: —0–

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր

Հայաստանի միջազգային պահուստները մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ապահովելով ներկրման 2,9 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2025թ․–ի մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց արժեզրկվել է ռուբլու նկատմամբ

ԱԶԲ–ն  2025թ․–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5%

Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի 2025 թ. կանխատեսումը՝ հասցնելով 5 տոկոսի, հայտարարեց ԱԶԲ հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխո

Բավրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img