Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն նոր 5, 10 և 20 հազարանոց թղթադրամներ, տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են դեղինը և շագանակագույնը:

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են կանաչը և դարչնագույնը:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույնն է մանուշակագույնը:

Ինչպես նշված է ԿԲ հաղորդագրության մեջ, 2012 թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում նաև հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված (Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ, Լոռու մարզ, Գեղարքունիքի մարզ, Շիրակի մարզ, Տավուշի մարզ, Կոտայքի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Երևան) 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img