«Անելիք» համակարգի միջոցով իրականացված դրամական փոխադրումների քանակն ավելացել է 34 տոկոսով՝ հասնելով 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 835 հազարի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով 2012 թվականի 1 – ին կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835 հազ. փոխանցում, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34% – ով, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
Միաժամանակ 2012 թվականի հունվար – հունիս ամիսներին «Անելիք» համակարգով իրականացվել է շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխանցումներ, որը գրեթե կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ  «Անելիք Բանկ » ՓԲԸ Մարքեթինգի և  հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի՝  «Անելիք » Դրամական փոխադրումների համակարգը, լինելով առաջատարներից մեկն իր ոլորտում, հաստատուն է պահում իր դիրքերը տվյալ շուկայում և առաջարկում է մատչելի սակագներ ԱՊՀ երկրներում։

Արևյանը նշեց, որ ՌԴ ռուբլով փոխանցումների պարագայում ամբողջ համակարգով գործում է 0,5-0,9% սակագինը, իսկ մնացած առժույթների դեպքում գումարից կախված սակագները նույն կարգի մատչելի են, եթե նրանք ընկնում են «Անելիք Սուպեր» սակագների սանդղակի տակ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-417.22)
Բանկը դեռ 1997թ.-ին ստեղծեց «Անելիք» դրամական փոխադրումների սեփական համակարգը, որի օգնությամբ իրականացվում են փոխանցումներ աշխարհի 90 երկրների 63,000 սպասարկման կետերում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img