Առաջին կիսամյակում Արարատբանկի զուտ շահույթը կազմել է 1,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի զուտ շահույթը 2012թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 1,8 մլրդ դրամ, հայտնեց «Արարատբանկ» ԲԲԸ կառավարման նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Առաջին կիսամյակի ընթացքում մենք վարկային ներդրումների 26 տոկոսանոց աճ ենք գրանցել, որոնք ավելացել են 10  մլրդ դրամով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Оոսիпյանը նշեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում բանկում հաճախորդային բազայի աճ է գրանցվել, և այսօր հաճախորդների քանակը գերազանցում է 155 հազարը:

«Թողարկված պլաստիկ քարտերի քանակն ավելացել է 9 հազարով, ներդրողների թվի աճը կազմել է 10 տոկոս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջին կիսամյակի արդյունքում՝ Արարատբանկում գործում է 41 մասնաճյուղ:

Կառավարման նախագահը տեղեկացրեց նաև, որ բանկի դրամական փոխանցումները հաշվետու ժամանակահատվածում աճել են մոտավորապես 96 տոկոսով:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Ըստ Արարատբանկի մամուլի ծառայության տվյալների՝ կիսամյակի ընթացքում բանկի ակտիվներն աճել են 21 մլրդ դրամով (25 տոկոս աճ)՝ հունիսի վերջին կազմելով 109,4 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ներդրումների աճը կազմել է 11,8 տոկոս կամ 1,6 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքում պլաստիկ քարտերի քանակը հասել է 94 հազարի: Հաշվետու ժամանակահատվածում կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 28,3 տոկոս, իսկ ակտիվների եկամտաբերությունը (РОА)՝ 3 տոկոս:

Արարատբանկի հաշվեկշռային տվյալների համաձայն` 2012թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բանկի վարկային ներդրումները հունիսի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 48,5 մլրդ դրամ, իսկ ներգրավված միջոցները՝ ավելի քան 72,6 մլրդ դրամ ($1-411,66 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img