Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսային արժութային հատվածում նվազել է 1,15 տոկոսով՝ հասնելով 407,25 դրամի։

Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 18,30 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե չորս անգամ շատ է, քան նախորդ շաբաթ։ Առուվաճառքի ծավալի այսպիսի կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,79 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, կազմել է 409 դրամ։

Ամերիկյան արժույթի նվազումը Հայաստանում պայմանավորված է FOREX շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազմամբ՝ համաշխարհային տնտեսության հեռանկարների վատացումը հաշվի առնելով, ԱՄՆ ԴՊՀ կողմից խթանող նոր միջոցների նկատմամբ ուժեղացող հույսերի ֆոնին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի փոխարժեքը Հայաստանում, հավանաբար, կմնա ճնշման տակ։ Դրամին կօգնի աճող այն հավանականությունը, որ ամերիկյան կարգավորիչը, այնուամենայնիվ, ստիպված կլինի հերթական անգամ կիրառել ոչ ավանդական միջոցներ, և ուժեղացնել ազգային տնտեսության խթանումը։ Իսկապես, ԱՄՆ-ից վերջին ժամանակներում ստացվող բացասական վիճակագրուոյունը հաստատում է իրադարձությունների զարգացման այս տարբերակը։

ԱՄՆ դոլարի նվազմանը կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմի ամերիկյան արժույթի գնումների նվազած ծավալը։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 11,467 մլն դլոր, ինչը 22,21 տոկոսով ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Սակայն աշխարհում ամերիկյան արժույթի արժևորման դեպքում՝ պահպանվող կայուն ներքին պահանջարկի պայմաններում, ԱՄՆ դոլարը կարող է նաև աճ գրանցել։

Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 406-411 դրամի միջակայքում։

Եվրոյի փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 1,34 տոկոսով՝ մինչև 1,2318։

Նախորդ շաբաթվա սկզբին միասնական եվրոպական արժույթը սակարկում էր նվազման հետ Իսպանիայի և Հունաստանի վերաբերյալ մտավախությունների ֆոնին։ Իսպանական տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերության ռեկորդային աճը երկրի՝ եվրագոտում գտնվելու ողջ պատմության ընթացքում, ուժեղացրեցին այն մտավախությունները, որ Իսպանիային կարող է պահանջվել ֆիանսական աջակցության ամբողջ փաթեթ, ինչի կապակցությամբ շուկայի մասնակիցներն իրենց նախընտրությունները տվեցին ամերիկյան դոլարին։

Սակայն չորեքշաբթի օրվանից՝ հուլիսի 25-ից, միասնական եվրոպական արժույթը կարողացավ վերականգնել իր կորուստները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության հեռանկարների վատացումը, ԱՄՆ ԴՊՀ կողմից խթանող նոր միջոցների նկատմամբ ուժեղացող հույսերի ֆոնին։ Բացի այդ, եվրոյի գնանշումներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին ԵԿԲ ներկայացուցիչ Էվալդ Նովոտնայի մեկնաբանություններն այն մասին, որ ԵԿԲ-ն քննարկում է ESM ֆոնդին բանկային արտոնագրի տրամադրումը, և եվրոպական կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագիի ելույթը, որը հաստատեց ԵԿԲ-ի՝ գործելու պատրաստակամությունը։

Արդյունքում, Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքների միջին փոխարժեքն աճել է 0,93 տոկոսով և կազմել 505,74 դրամ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկան աշխարհում, և համապատասխանաբար, Հայաստանում, կորոշվի FOREX միջազգային շուկայից ստացված լուրերով։ Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել Արդյունաբերական հատվածում մատակարարումների կառավարման ինստիտուտից PMI գնումների վերաբերյալ մենեջերների ինդեքսի, ADP գործակալությունից նոր աշխատատեղերի և հուլիսին ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի փոփոխության տվյալներին։ Այդտեղից ակնկալվող զուսպ դրական վիճակագրությունը կարող է ճնշել եվրոյի գնանշումները։ Սակայն, եթե տվյալները կանխատեսումներից վատը լինեն, ապա եվրոն կարող է շարունակել իր աճը։

Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև ԱՄՆ ԴՊՀ-ի՝ տոկոսադրույքին նվիրված հերթական նիստը, որի արդյունքները կարող են հիասթափեցնել շուկայի մասնակիցներին, ովքեր, եվրոյի վաճառքներ հրահրելով, քանակային մեղմման նոր քայլեր են ակնկալում։

Եվրոպական լուրերից հարկ է առանձնացնել հուլիսին PMI կոմպոզիտային ինդեքսի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև ԵԿԲ-ի՝ տոկոսադրույքի վերաբերյալ հերթական նիստը և Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը։ Մեր գնահատականներով, եվրոպական կարգավորիչը որևէ անակնկալներ չի մատուցի դրամային քաղաքականության պայմանների փոփոխության վերաբերյալ, ինչը դրականորեն կազդի եվրոյի գնանշումների վրա։

FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը հաջորդ շաբաթ հետևյալն է՝ 1,2130-1,2540։ Դրա հետ կապված՝ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 495-515 դրամի սահմաններում։
Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու միջին փոխարժեքը նվազել է 1,08 տոկոսով՝ մինչև 12,83 դրամ։ Դա պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ նախորդ շաբաթվա սկզբին Հունաստանի և Իսպանիայի շուրջ վատ լուրերի, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորման հետևանքով ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ։
Եվրոպական լուրերից հարկ է ուշադրություն դարձնել ԵԿԲ-ի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշմանը։ Դրագիի՝ եվրագոտու հեռանկարների վերաբերյալ զուսպ լավատեսական մեկնաբանությունների դեպքում ռուբլին կարող է արժևորվել։
Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում, հավանաբար, կգտնվի 12,70-13,00 դրամի միջակայքում։ -0-
Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը

Հայաստանում գործարկվել է բանկային STOPկոճակը․ ԿԲ–ում հայտնել են, թե ինչ գործարքներ է հնարավոր արգելափակել

Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում, որոնք մատուցում են հեռավար ծառայություններ, գործում է «STOP» մեխանիզմը, որը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն սահմանափակել առանձին գործարքներ կամ ամբողջությամբ արգելափակել հեռավար ֆինանսական ծառայությունները

Ինստիտուցիոնալ վստահություն և դիվերսիֆիկացիայի նոր գործիքներ. «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է ֆինանսական և իրական հատվածների ինստիտուցիոնալ մերձեցման կարևոր իրադարձություն. հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են կառուցապատման ոլորտի առաջատար «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը

Հայաստանը շահել է կապիտալի տարանցումից, բայց դրա ծագումը հեղինակային ռիսկեր է ստեղծում.  Թավադյան

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների գնահատման Եվրոպայի խորհրդի փորձագետների կոմիտեի (MONEYVAL) զեկույցը Հայաստանի վերաբերյալ արձանագրել է երկրի առաջընթացը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի զարգացման գործում

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: 

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img