ՌԴ–ում ֆոնդային առքուվաճառքը փակվել է համեստ աճով` ԱՄՆ–ի ուժեղ տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսական ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանը փակվել է հիմնական ինդեքսների աճով։ ՄՄԱԲ–ն աճել է 0.25 տոկոսով` մինչև 1451.87 կետ, ՌԱՀ–ը` 0.26 տոկոսով` մինչև 1431.36 կետ։ Առքուվաճառքի ծավալը կազմել է 313 մլրդ 646 մլն ռուբլի, հաղորդում է  РБК–ն։

Այսօր ԱՄՆ–ում ստացվել են մակրոտնտեսական բարենպաստ վիճակագրական տվյալներ։ Այսպես, երկրի Առևտրի նախարարության տվյալներով, 2012 թվականի հուլիսին ԱՄՆ–ում նոր տների շինարարության ծավալը վերջին չորս տարիներին հասել է ռեկորդային մակարդակի և հայտնվել է 21.5 տոկոսով 2011–ի ցուցանիշից բարձր մակարդակում։

Բացի այդ, ԱՄՆ–ում չորս շաբաթների ընթացքում (մինչև 2012թ. օգոստոսի 4–ը) գործազրկության նպաստի վճարման առաջնային պահանջների թիվը 2012 թվականի մարտի 31–ից նվազել է մինչև նվազագույնը և կազմել 363 750։

Միաժամանակ ներդրողները զուսպ լավատեսություն են ցուցադրում, քանի որ բարենպաստ մակրոտնտեսական տվյալները կարող են միայն զրկել նրանց առաջատար համաշխարհային կենտրոնական բանկերից տնտեսության հավելյալ պաշտպանության հույսից։ Այսպես, ներդրողները կարծում են, որ քանակական  մեղմման լրացուցիչ միջոցները կհայտարարեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ընթացիկ տարվա նիստում և այս տարվա սեպտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկը։

Առքուվաճառքի վերջին աճի առաջատարներն են դարձել ТГК-9 (+8,06%), Sollers (+3,34%), «Կենտրոնի և Պրիվոլժիեի միջմարզային բաշխիչ ընկերության» (+2,07%) և  «Պոլյուս զոլոտա» (+1,83%) բաժնետոմսերը։ Անկման առաջատարներն են «Վոզրոժդենիե», ТГК-14 (-6,59%), ТГК-2 (-4,01%) և ТГК-13 (-3,2%) արժեթղթերը։

Երկնագույն դրույքների թվում աճել են Գազպրոմի (+1,45%) և ԼՈԻԿՕՅԼ–ի (+0,01%) բաժնետոմսերը, միաժամանակ էժանացել են Խնայբանկի (-0,17%) և ՎՏԲ–ի (-0,09%) արժեթղթերը։

Վաղը շուկայի խաղացողներին սպասում են մի քանի հետաքրքիր մակրոտնտեսական ցուցանիշներ, նշում է «Ատոն» ընկերության վերլուծաբան Ելենա Կոժուխովան։ Մասնավորապես, ԱՄՆ–ում 15։55–ին կհրապարակվի Միչիգանի Համալսարանի սպառողների տրամադրությունների օգոստոսյան ինդեքսը, իսկ 18։00–ին` հուլիսի ինդիկատորների ինդեքսը։ Եվրոպայում 10։00–ին կհրապարակվի Գերմանիայի արտադրողների գների հուլիսյան ինդեքսը, իսկ 13։00–ին` հունիսին եվրագոտու առևտրային հաշվեկշիռը։

«Միաժամանակ հավանական է, որ առնվազն մինչև հաջորդ շաբաթ, երբ պետք է կայանան եվրոպացի առաջնորդների բանակցությունները Հունաստանի վարչապետի հետ, շուկայում զգալի փոփոխություններ մենք այդպես էլ չենք տեսնի»,– նշել է Կոժուխովան։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img