Ոսկին զգալիորեն թանկացել է ԱՄՆ Դաշնային պահուստի լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը զգալիորեն բարձրացել է հինգշաբթի օրվա առքուվաճառքի ավարտին` ներդրողները հետ են գնել չորեքշաբթի առքուվաճառքի փակումից հետո ԱՄՆ Դաշնային պահուստից` թանկարժեք մետաղում ներդրումների աճի վերաբերյալ ստացված լուրերի հիման վրա, վկայում են բորսաների տվյալները։

Առքուվաճառքի ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 2 տոկոսով` տրոյական մեկ ունցիայի դիմաց կազմելով 1672.80 դոլար։

Ինչպես հայտնի է դարձել օգոստոսի մեկի ԱՄՆ ԴՊՀ նիստի արձանագրությունից, լրացուցիչ խթանող միջոցների կիրառման որոշումը կարող է բավականին արագ ընդունվել, եթե չլինեն տնտեսության վերականգնման տեմպերի ամրապնդման մասին վկայող տվյալներ։ «Ոսկին թանկացել է QEIII ակնկալիքների հիման վրա»,– կարծում է Չիկագոյում Kingsview Financial–ի ռազմավար Մեթ Զեմանը (Matt Zeman), ում մեջբերում են MarketWatch–ում։

Թանկարժեք մետաղի գնի բարձրացմանը նպաստեցին նաև ԱՄՆ–ի և եվրագոտու վիճակագրական տվյալները։ ԱՄՆ—ում հուլիսին նոր տների վաճառքները հունիսի չվերանայված ցուցանիշի համեմատ աճել են 6.3 տոկոսով, մինչդեռ վերլուծաբանները հաշվետու ամսում ակնկալում էին 4.3 տոկոսի աճ` 365 հազար միավորից մինչև 350 հազար։

Markit Economics հետազոտական կազմակեևրպության տվյալներով, արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսն օգոստոսին, նախնական գնահատմամբ, աճել է 46.6 կետով` հուլիսի 46.5 կետից։ Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից մի փոքր դրական էին, նրանք կարծում էին, որ ցուցանիշը պահպանվել է 46.5 կետում։
2011 թվականին ոսկու գնի աճը կազմել է գրեթե 10 տոկոս։ Արդյունքում մետաղի արժեքի աճի տասնմեկամյա ժամանակահատվածն ամենատևականն է, գոնե 1920 թվականից։ 2012 թվականի երկրորդ եռամսյակում ոսկու գինը նվազել է 4 տոկոսով։ Հուլիսի մեծածախ գինը Լոնդոնի բորսայում աճել է 1.8 տոկոսով։

Ոսկու գնի հիմնական աջակցության հիմնական գործոններն են Եվրոպայի պարտքային ճգնաժամը և տարբեր երկրներում գնաճի արագացումը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img