Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԵԿԲ հայտարարությունների ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններ ունեցող դինամիկայով՝ 0,07-0,84 սահմաններում՝ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հայտարարությունների ակնկալիքների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0, 15 տոկոսով՝ հասնելով 8666,78 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին աճել է 0,7 տոկոսով՝ կազմելով 1875,39 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին աճել է  0,84 տոկոսով՝ հասնելով 4314,9 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն աճել է 0,17 տոկոսով՝ կազմելով 19177,65 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո աճել է 0,59 տոկոսով և կազմել 2049,72 կետ:

Ակնկալվում է, որ ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հինգշաբթի կհայտարարի եվրագոտու մի շարք երկրների պետական պարտքային թղթերի ձեռք բերման ծրագրի մանրամասները: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր՝ հղում անելով Կենտրոնական բանկի իր աղբյուրներին, որ ԵԿԲ-ն պարտատոմսեր է գնելու երեք տարուց ոչ ավելի ժամկետով, իսկ կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին ցանկանում է, որպեսզի գնումների ծավալն անժամկետ լինի: Կարգավորիչը չի նախատեսում ձեռք բերվող պարտատոմսերի ավագ վարկատուի կարգավիճակ ստանալ: ԵԿԲ-ն մտադիր չէ հրապարակայնորեն սահմանել այս կամ այն երկրի պարտատոմսերի եկամտաբերության որոշակի մակարդակը, որի բարձրացումը չի թույլատրվի կարգավորիչի կողմից՝ այդ թղթերի գնման հաշվին:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img