«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի օգոստոսին շուրջ 34 հազար քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի օգոստոսին թողարկել է 34011 պլաստիկ քարտ, ինչը 40,7% տոկոսով շատ է 2011 թվականի օգոստոսին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա օգոստոսին համակարգի կողմից թողարկվել է 115203 ArCa քարտ (հուլիսի համեմատ աճը կազմել է 68,2%), 9893 Visa քարտ (աճը՝ 67,8%) և MasterCard համակարգի 8915 քարտ (191,3% անկում):
Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը օգոստոսին գերազանցել է 920 հազարը՝ 2011 թվականի օգոստոսի համեմատ ապահովելով 36,7% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 607507 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 433424-ի դիմաց, դրանցից 323075-ը ArCa քարտեր են (աճը՝ 34,3%), 151816-ը՝ Visa քարտերը (աճը՝ 34,4%), 132616-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 85,5%):
Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը օգոստոսի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 66 տոկոսն է կազմել:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img