Արարատբանկն առաջին անգամ Հայաստանում $1 մլն գումարի չափով դոլարային պարտատոմսերի էմիսիա է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը մտադիր է առաջին անգամ Հայաստանում 1 մլն դոլար ընդհանուր գումարի չափով դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր տեղաբաշխել, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։

Ըստ նրա` հոկտեմբերի 5–ից` տասը աշխատանքային օրվա ընթացքում, նախատեսվում է 40 հազար պարտատոմս տեղաբաշխել` յուրաքանչյուրը 25–ական դոլար անվանական արժողությամբ, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մարման երեքամյա ժամկետով։

Միաժամանակ արժեկտրոններով վճարումները կանցկացվեն եռամսյակը մեկ անգամ։

«Մենք առաջինն ենք, ով շուկայում արժութային պարտատոմսեր է առաջարկում։ Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի ստորագրության ճանապարհով` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ` պարտատոմսերի գնման համար»,– ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ էմիսիայի ընթացակարգի ավարտից հետո Արարատբանկի պարտատոմսերը NASDAQ OMX Արմենիա բորսայում լիսթինգ կանցնեն, ընդ որում մարքեթմեյքերի դերում հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ՓԲԸ–ն։

NASDAQ OMX Արմենիա բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն իր հերթին նշեց, որ տվյալ գործիքը բանկերին հնարավորություն է տալիս առավել ճկուն լինել իրենց ակտիվների և պասիվների կառավարման հարցում։

«Այսօր Արարատբանկի շնորհիվ մենք Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման պատմության նոր էջ ենք բացում»,– ասաց նա։

Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի նախորդ չորս էմիսիաներն իրականացվել են 2007, 2008, 2009 և 2011թթ.–ին, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 850 մլն դրամ։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: ($1 – 406,25 դրամ է):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img