ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն օգնել է սպառողներին 2012թ.–ի 1–ին եռամսյակում ավելի քան 76 մլն դրամ փոխհատուցում ստանալ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն աջակցել է սպառողներին 2012 թվականի առաջին եռամսյակում փոխհատուցել ավելի քան 76 մլն դրամ, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Միաժամանակ, ֆինանսական հաշտարարի գրասենյակը ընթացիկ տարվա ընթացքում շուրջ 260 գրավոր բողոք է ստացել»,– ասաց նա ««Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում։
«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այս տարի բողոքների մոտ 70 տոկոսը եղել են ապահովագրական ընկերությունների դեմ, գրեթե 30 տոկոս բողոքները բաժին են ընկնում բանկերին, մնացած մասը` վարկային կազմակերպություններին, գրավատներին և այլն»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նման հարաբերակցությունը պայմանավորված է ԱՊՊԱ–ի ներդրմամբ և պարտադիր բժշկական ապահովագրությամբ։

Սարգսյանը հայտնեց նաև, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011 թվականին օգնել է սպառողներին փոխհատուցել ավելի քան 58 մլն դրամ, իսկ 2010–ին և 2009–ին այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 29 մլն դրամ և 26 մլն դրամ։

ԱՊՀ երկրների թվում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն առաջին անգամ ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար դիտարկմանը և հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img