ԱԽՏ ֆոնդային բորսաները հինգշաբթի առուվաճառքները սկսել են նվազումով

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի` հոկտեմբերի 11–ին առուվաճառքները սկսել են 0,27-0,59 տոկոսի սահմաններում տատանվող անկմամբ՝ ամերիկյան բորսաներում արձանագրված նվազման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0.59 տոկոսով՝ հասնելով 8545,79 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին կրճատվել է 0.27 տոկոսով՝ կազմելով 1942,89 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին կորցրել է  0,44 տոկոսով՝ հասնելով 4469,1 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն կրճատվել է 0.41 տոկոսով՝ կազմելով 20833.18 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0.64 տոկոսով և կազմել 2106,41 կետ:

Ամերիկյան բորսայական ցուցիչները նախօրեին նվազել են 0.43 տոկոսով` մինչև 0.95 տոկոս բացասական վիճակագրական տվյալների և մի շարք կորպորացիաների կանխատեսումների ֆոնին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:
Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img