Sun, 23 March
2.1 C
Yerevan
USD: 392.54 RUB: 4.64 EUR: 425.47 GEL: 141.59 GBP: 508.14
spot_img

Գերմանիան պաշտպանել է Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական երկրների սուվերեն պարտքի շուկայում ջերմացում է նկատվում:

Հունական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը թարմացրել է տարեկան մինիմումը՝ այսօրվա առուվաճառքներում հասնելով տարեկան 17,34% նիշին: Ներդրողները գնում են Հունաստանի սուվերեն պարտքերը՝ հավատալով Գերմանիայի ղեկավարությանը, որը բացառում է Հունաստանի դուրս գալը Եվրամիությունից և դեֆոլտը, գրում է banki.ru-ն:

Այսօր կայացած առուվաճառքների ընթացքում Հունաստանի տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է տարեկան նվազագույն նիշին՝ 17,34%-ի: Արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակվում է եկամտաբերության հաստատուն նվազումը, ընդ որում վերջին շաբաթների ընթացքում այն ավելի արագացել է:

Դեռ օգոստոսի վերջին եկամտաբերությունը տարեկան 23,3—24,5%-ի սահմաններում էր: Միաժամանակ նվազել է նաև եվրագոտու մյուս երկրների, մասնավորապես Իտալիայի, Իռլանդիայի և Իսպանիայի պարտքային շուկաների լարվածությունը:

Կիսամյա մինիմումն այսօր թարմացրել է Իտալիայի տասնամյա պետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը, որը ամրագրվել է տարեկան 5 տոկոսից ցածր մակարդակում: Իռլանդիայի տասնամյա պետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է տարեկան 4,8 տոկոսի, իսպանական պարտատոմսերինը՝ 5,7 տոկոսի:

Դեռ օգոստոսին դրույքները զգալի բարձր էին. Իտալիայի դեպքում՝ 5,7—6,5%, Իռլանդիայի դեպքում 5,6—6,2%, իսկ Իսպանիայի դեպքում՝ 6,3—7,4%:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3050 դոլարը

Ոսկու գինը մարտի 19-ի առուվաճառքի ժամանակ թարմացրել է իր պատմական ռեկորդը

Բավրա

Հայաստանի բանկային ոլորտին բաժին է ընկնում ֆինանսական հատվածի ընդհանուր ակտիվների 84%–ը․ ՀԲՄ

Հայաստանի բանկային ոլորտին բաժին է ընկնում ֆինանսական հատվածի ընդհանուր ակտիվների 84%–ը, տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահի տեղակալ Ռուբեն Մելիքյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img