Ռուսական ուղիղ ներդրումների ծավալով Հայաստանը հինգերորդն է ԱՊՀ երկրների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հինգերորդն է ռուսական ուղիղ արտերկրյա ներդրումների (ՈՒԱՆ) ծավալով ԱՊՀ երկրների ցանկում, ասվում է «ԱՊՀ երկրների փոխադարձ ներդրումների մոնիթորինգ» հետազոտությունում, որի արդյունքներն իր կայքում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)։

Այսպես, Հայաստանում կուտակված ռուսական ուղիղ ներդրումների բաժնեմասը 2011 թվականի վերջին կազմել է 5.9 տոկոս, մինչդեռ Ուկրաինային, Ղազախստանին, Բելառուսին և Ուզբեկստանին բաժին է ընկնում, համապատասխանաբար, 38%, 25,3%,15,6% և 6,8%–ը։

Միաժամանակ, Հայաստանում այս ցուցանիշը բարձր է Վրաստանում (1,1%) և Ադրբեջանում (2,7%) գրանցված համապատասխան ցուցանիշից։

ԵԶԲ–ի հետազոտության համաձայն, ԱՊՀ երկրների շրջանում կապիտալի արտահանման անվիճելի առաջատարը 2011 թվականի վերջին Ռուսաստանն է` 366.2 մլրդ դոլար, իսկ Հայաստանից կապիտալի արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 163 մլն դոլար։

Հայաստանը միաժամանակ ներկրել է 5.04 մլրդ դոլարի կապիտալ, ինչը 54.2 տոկոսով պակաս է, քանի Վրաստանի ցուցանիշը, և 55.3 տոկոսով ցածր, քան Ադրբեջանը։

Հայաստանում 2011 թվականի վերջին գործել է ԱՊՀ երկրների կողմից ներգրավված ՈՒԱՆ չորս նախագիծ։ Միաժամանակ, չորսից երեք նախագծերի արժողությունը չի գերազանցում 3 մլն դոլարը։
Չորս նախագծերով դեպի Հայաստան ՈՒԱՆ–ների համագումարը կազմում է 10 մլն դոլար։ Միաժամանակ, Վրաստանը մասնակցում է 8 նախագծերի (ՈՒՆ համագումարը` 410 մլն դոլար), իսկ Ադրբեջանը` ինը նախագծերի (1,38 մլրդ դոլար)։

ՌԴ Կենտրոնական բանկի` 2007-2011 թվականների ժամանակահատվածի տվյալներով, Հայաստանում դեպի Ռուսաստան ուղիղ կուտակված ներդրումների բաժնեմասը կազմում է 8.6 տոկոս կամ 180 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում 0.5 տոկոս կամ 10 մլն դոլար, իսկ Ադրբեջանին` 15.3 տոկոս կամ 320 մլն դոլար։ Առավել խոշոր ներդրող է Ղազախստանը, որի բաժնեմասն ԱՊՀ երկրների թվում կազմում է 53.6 տոկոս կամ 1.12 մլրդ դոլար, տեղեկանում ենք ԵԶԲ–ի ուսումնասիրությունից։

Միաժամանակ, Հայաստանում առավել խոշոր ռուսական նախագիծը ՎիմպելԿոմ ընկերության կողմից 2006 թվականին «ԱրմենՏել» ընկերության գնում էր, որի մոտավոր ներդրումները կազմում են 600 մլն դոլար։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԵԶԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img