Հայաստանը Doing Business վարկանիշում բարձրացել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած Doing Business-ի տարեկան վարկանիշում Հայաստանը բարձրացել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:

Doing Business-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, նոր վարկանիշում Հայաստանը գտնվում է Նիդեռլանդների (31-րդ տեղ) և Բելգիայի (33-րդ տեղ) մեջտեղում՝ հետևում թողնելով Ֆրանսիային (34-րդ տեղ), Իսրայելին (38-րդ տեղ), Հարավաֆրիկյան Հանրապետությանը (38-րդ տեղ), Իսպանիային (44-րդ տեղ):

Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մի շարք կատեգորիաներում, դրանցից են մասնավորապես «շինարարության թույլտվություն ստանալը» (46-րդ տեղ՝ անցած տարվա 49-ի փոխարեն), «էներգամատակարարման համակարգին միանալը» (101-րդ տեղ՝ 143-ի փոխարեն), «ներդրողների պաշտպանությունը» (25-րդ տեղ՝ 98-ի փոխարեն), «հարկումը» (108-րդ տեղ՝ 152-ի փոխարեն):

Միաժամանակ մի շարք կետերում գնահատականների նվազում է արձանագրվել: Մասնավորապես «ձեռնարկությունների գրանցում» կատեգորիայում Հայաստանը 10-րդ տեղից անցել է 11-րդ տեղ, «վարկավորում» կատեգորիայում 38-ից 40, «միջազգային առևտուր» կատեգորիայում՝ 106-ից 107-րդ տեղ:

Փոփոխություն չկա «սեփականության գրանցում» (4 տեղ), «պայմանագրերի կատարման ապահովում» (91), «անվճարունակության թույլտվություն» (63) կատեգորիաներում:

Բիզնեսի վարման համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծելու առումով վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որն այս հորիզոնականն է զբաղեցնում յոթերորդ տարին անընդմեջ: Վարկանիշի առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանն ու Ավստրալիան:

Հետխորհրդային տարածքի պետությունների թվում առաջատար հորիզոնական են զբաղեցնում Վրաստանը (9-րդ տեղ), Էստոնիան (21-րդ տեղ), Լատվիան (25-րդ տեղ), Լիտվան (27-րդ տեղ), Հայաստանը (32-րդ տեղ), Ղազախստանը (49-րդ տեղ), Բելառուսը (58-րդ տեղ), Ադրբեջանը (67-րդ տեղ), Ղրղըզստանը (70), Մոլդավիան (83), Ռուսաստանը (112), Ուկրաինան (137), Տաջիկստանը (141), Ուզբեկստանը (154):

Արևելյան Եվրոպայի և№ Կենտրոնական Ամերիկայի երկրներն այս տարի ընդհանուր առմամբ առաջ են անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից: Այսպիսով՝ ՏՀԶԿ անդամ-երկրներից հետո այդ տարածաշրջանը երկրորդն է աշխարհում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով:

Վարկանիշը եզրափակում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img