ԱՄՀ-ն հավանություն է տվել Պորտուգալիային 1,5 մլրդ եվրոյի տրանշ հատկացնելու ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Պորտուգալիայի կողմից բյուջետային տնտեսման ծրագրի կատարման դինամիկան հինգերորդ անգամ ամփոփելուց հետո որոշում է կայացրել երկրին 1,5 միլիարդ եվրոյի վարկային օգնության տրանշ հատկացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով հիմնադրամի մամուլի ասուլիսը:

Ամփոփման արդյունքը թույլ է տալիս հավանության արժանացնել միջոցների անհապաղ տրամադրումը, ինչը ԱՄՀ-ի կողմից Պորտուգալիային տրամադրած վարկային օգնության ընդհանուր ծավալը կհասցնի 21,8 միլիարդ եվրոյի»,- նշվում է փաստաթղթում:

Պորտուգալիային համար նախատեսված օգնության ընդհանուր գումարը կազմում է 78 միլիարդ եվրո, որը տրամադրել են եվրագոտու երկրներն ու ԱՄՀ-ն: Օգնություն տրամադրելու ծրագիրը հավանության է արժանացել 2011 թվականին՝ պետությանը դեֆոլտից խուսափելու համար:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img