Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է, ուրբաթ հայտարարեց ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսև։
Ըստ նրա, եթե լրացուցիչ կապիտալ չմտնի համակարգ, ապա բանկային հատվածը պարզապես կդադարի աշխատել։ «Բանկերի նախակապիտալիզացիան կարևոր է այն պատճառով, որ խոշորացումն այժմ չի լուծի նորմատիվ կապիտալի խնդիրը»,– նշեց բանկի ղեկավարը։

Նա պարզաբանեց, որ գործնականորեն բոլոր բանկերի նորմատիվ կապիտալը սահմանին է, հատկապես առաջին հնգյակում։ «Կարծում եմ, որ բանկային հատվածին այդ խոշորացումը միայն օգուտ կբերի»,– ասաց Գուսևը։
Այդ կապակցությամբ բանկիրն ընդգծեց նաև, որ Հայաստանում գործող բանկերի թիվն ավելցուկային է տնտեսության առկա ծավալի ֆոնին։

Հայաստանում այսօր 21 առևտրային բանկ է գործում:

Խոսելով ՎՏԲ-Հայաստան Բանկի դիրքորոշման մասին՝ Գուսևը նշեց, որ բանկն իր համար կապիտալի ադեկվատության նորմատիվ է հաստատել, «և ՎՏԲ խումբը պատրաստ է նշված նորմատիվը պահել այդ մակարդակի վրա»:

Հայաստանի ԿԲ կանոնակարգի համաձայն, «Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգի համաձայն, կապիտալի ադեկվատության նորմատիվ պահանջի նվազագույն չափը կազմում է 12 տոկոս: Ընդ որում՝ հայկական բանկերի՝ 2012 թվականի առաջին կիսամյակի միջանկյալ  ֆինանսական հաշվետվությունների համաձայն, բանկերը կապիտալի ադեկվատությունը պահում է առավել բարձր մակարդակում՝ 15 բանկեր՝ ավելի քան 15 տոկոս, 6 բանկեր՝ 12,21% -15% մակարդակում:

ՎՏԲ-Բանկի ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինն իր հերթին ասաց, որ բոլոր շրջաններում ներկայացված լինելու հիմնական խնդիրը բանկի կողմից բոլոր առկա նորմատիվները պահպանելն է:

«Այդ պատճառով բանկի զարգացման ու հավելյալ կապիտալի պահանջի չափից ելնելով՝ ՎՏԲ բանկը  բոլոր հարցերը կլուծի այն ձևաչափերով ու ժամկետներում, որոնք անհրաժեշտ են բիզնեսն այստեղ զարգացնելու համար»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն՝ իր մեծությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img