Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 29 –ից մինչև նոյեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,3 մլն՝ 1 դոլարի դիմաց 405,04 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6 մլն եվրո և 670,8 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 523,59 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,8 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել  է շուրջ 111,6 մլն դոլար, ավելի քան 12,2 մլն եվրո և շուրջ  106,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,14 դրամ, 1 եվրոյի դիմաց 526,92 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,99 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հոկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,7 մլն դոլար: ($1 –  405,96 դրամ է): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img