Հայաստանում 9 ամիսների ընթացքում 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4% գնաճի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 4 տոկոս գնաճ է գրանցվել, ասվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում դեֆլյացիա է գրանցվել  նաև Ադրբեջանում և Ուկրաինայում՝ 2,7% և  0,3% համապատասխանաբար:
Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 0,8 տոկոսով (ԱՊՀ երկրներում միջինը 0,5%):

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Համագործակցության մյուս երկրներում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է նկատվել:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում՝ 16,1%, Ռուսաստանում և Տաջիկստանում՝ 5,2% և 5,6%, համապատասխանաբար: Այնուհետև հաջորդում են Ղազախստանը՝ 3,9%, Ղրղըզստանը՝ 3,1%,   Մոլդովան՝ 2,4%: Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img