Հայաստանի ապահովագրական ընկերություններն 9 ամսում 72% փոխհատուցում են վճարել ապահովագրական վճարումների ընդհանուր գումարից

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերություններն 9 ամիսների ընթացքում ապահովագրական վճարումների ընդհանուր գումարի 72%–ը փոխհատուցում են վճարել, ասաց Հայաստանի ակտուարների միավորման ղեկավար Աստղիկ Անանյանը:

Ըստ նրա, այս ցուցանիշը 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբեր կազմել է 69 տոկոս:

«Համադրելով այդ ցուցանիշները՝ կարելի է խոսել Հայաստանի ապահովագրական շուկայի ամրապնդման, մարդկանց աճող իրազեկվածության մասին»,- ասաց Անանյանը:

Հայաստանի ապահովագրական շուկայի ձևավորումը նշանավորել է «Ապահովագրության մասին» օրենքի ընդունումը 1996 թվականին:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 487 մլն դրամ: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը։

Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների 2012 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունների համաձայն, հայկական ապահովագրողների համախառն ակտիվների ծավալը կազմել է 38,1 մլրդ դրամ տարեսկզբի 28 մլրդ դրամի դիմաց, պարտավորությունները կազմել են 25,2 մլրդ դրամ՝ 14,7 մլրդ դրամի դիմաց, իսկ ապահովագրական ընկերությունների համախառն կապիտալը կազմել է 13,6 մլրդ դրամ 13,3 մլրդ դրամի դիմաց: -0- ($1- 407, 30 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img