Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում աճել է 5,9%-ով՝ կազմելով 14,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 14,2 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, երկրորդի համեմատ, ավելանալով 690,3 մլն դրամով կամ 5,1 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շրջանում ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքերում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է ավելի քան 2,6 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակում կրճատվելով 3,9 տոկոսով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալում այդ ընկերության մասնաբաժինը կազմում է 17,9 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում նաև ընդգրկվել են Ինգո Արմենիան՝ ավելի քան 2,3 մլրդ դրամ (ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի 15,9 տոկոսը), Ռասկոն՝ շուրջ 2,2 մլրդ դրամ (15,3%), Ռեսոն՝ շուրջ 2 մլրդ դրամ (13,9%) և Գարանտ Լիմենսը՝ շուրջ 1,9 մլրդ դրամ (13,4%): Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարների եռյակում ընդգրկվել են հետևյալ ապահովագրական ընկերությունները՝ Ռոսգոսստրախ-Արմենիան (շուրջ 2,1 մլրդ դրամ), Ռեսոն (ավելի քան 1,9 մլրդ դրամ) և Գարանտ Լիմենսը (ավելի քան 1,6 մլրդ դրամ):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն ($1 – 406,37 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img