ՀՀ ԿԲ-ն դադարեցրել է «Արմավիա» և «Վալլետտա» ընկերությունների վարկանշումը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է երկու ընկերությունների վարկանշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

ԿԲ հաղորդագրության համաձայն, դադարեցվել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը՝ ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 2010 թվականի հուլիսի 23-ին:

Բացի այդ, ընկերության նախաձեռնությամբ նաև դադարեցվել է «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը: Նախորդ վարկանիշը եղել է «Գ –», որը շնորհվել էր 2011 թվականի փետրվարի 25-ին:

1996թ.-ին ստեղծված Armavia ազգային ավիաընկերությունը վաճառքի է հանվել սեփականատիրոջ` «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից:  Ավիաընկերության խնդիրներն առաջացան նախորդ տարի: «Զվարթնոց» օդանավակայանը բազմաթիվ անգամ դադարեցրել է Armavia-ի ինքնաթիռների սպասարկումը: 2013թ.-ին Armavia-ն կարող է զրկվել չվերթեր իրականացնելու արտոնագրից:

«Վալլետտա» ՍՊԸ ընկերությունը Հայաստանում գործում է 1990թ.-ից: Ընկերության գործունեության ոլորտն է առևտուրը (արտահանում-ներմուծում, մեծածախ-մանրածախ), «ֆաստ-ֆուդ» –ը(SFC), սուրճի և թեյի արտադրությունը, ինչպես նաև այնպիսի ձեռնարկությունների զարգացումը, որոնք հետագայում ինքնուրույն կարգավիճակ են ստանում: Ընկերության կառուցվածքում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներմուծման ֆիրմաներ:

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։

Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հրապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img